Փոքր և միջին ձեռնարկություններին կառավարությունը փորձում է «քաղցր» աչքով նայել։ Գործադիրը որոշեց մինչև 500 մլն դրամ շրջանառություն ունեցող կազմակերպությունների համար նոր սերնդի ՀԴՄ-ների գործարկումը սահմանել նոյեմբերի 1-ից։
Հունիսի 28-ին, ժամը 11:00-ին, «Երևան Էքսպո» ցուցահանդեսային համալիրում (3 Հ. Հակոբյան փ., Երևան) ԱրմՌոբոտիքս ծրագրի շրջանակներում տեղի կունենա «Գծին հետևող ռոբոտ» մրցույթը:
Ռոբերտ Քոչարյանն այնպիսի բան է ասել, որ ողջ ժողովուրդը գիտի և դա մեծ հայտնագործություն չէ: Այս մասին այսօր հայտարարել է տնտեսագետ Վարդան Բոստանջյանը` Որոտանի ՀԷԿ-երի համալիրի օտարման վերաբերյալ Քոչարյանի արձագանքին անդրադառնալով: Բոստանջյանն ասել է, թե ոչ մի բանի հետ համաձայն չէ, համաձայն է միայն երկրի շահերի հետ:
Մեր երկրում բարձր տեխնոլոգիաների զարգացման գործում բուհերն այսուհետ ունենալու են անմիջական մասնակցություն՝ համագործակցելով ոլորտի խոշոր ընկերությունների հետ:
Հայրենի վիճակագրությունը արձանագրել է դանդաղ, բայց և այնպես տնտեսական աճ: Այն, որ ժողովուրդը վաղուց չի վստահում ԱՎԾ-ի տվյալներին, գաղտնիք չէ: Ինչպես ասում են, «ով ինչ ցանի, այն էլ կհնձի»:
Հունիսի 20-21-ն անցկացվեց «Խելացի լուծումներ` խելացի բիզնեսի համար» խորագիրը կրող 7-րդ ամենամյա ԴիջիԹեք բիզնես ֆորումը: Այս տարի ֆորումին մասնակցում էին և իրենց տեխնոլոգիական լուծումները բիզնեսի արդյունավետության բարձրացման համար ներկայացրին 64 կազմակերպություններ, որից 51-ը` տեղական, 13-ը` արտասահմանյան:
Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ու Ֆրանսիայի նախագահ Ֆրանսուա Օլանդը հունիսի 20-ին Փարիզում կայացած հանդիպման ընթացքում քննարկել են ադրբեջանական գազը Թուրքիայի տարածքով եվրոպական շուկաներ արտահանելու հեռանկարները:
Շուտով ՀՀ վճարային տերմինալների շուկայում, որտեղ ներկայումս աշխատում են «Թել Սել» և «Տանդեմ Փեյմինթս» ընկերությունները, հայտնվելու է նոր կազմակերպություն, որը կարող է լուրջ մրցակից լինել արդեն իսկ գործող ընկերությունների համար։
Վերջին տարիներին մի շարք ԶԼՄ-ների ու փորձագետների համար ընդհանրական տեսակետ էր, որ Չինաստանը ահա-ահա կվերացնի, ծայրահեղ դեպքում, շատ խիստ կխարխլի դոլարի գերիշխանությունը:
Այսօր տեղի ունեցած մամուլի ասուլիսի ընթացքում Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանն անդրադարձավ վաղը բացվելիք Դիջիթեք բիզնես ֆորումին։
Նոր պահանջ ասվածն այնքան էլ նոր չէ, պարզապես դրանց բավարարումը հերթականությամբ է մատուցվելու, որպեսզի ժողովուրդը հեշտ համակերպվի և դիմադրություն ցույց չտա։
Այս պահի դրությամբ...